Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նյու Յորքի բորսան աշխատանքը սկսել է հիմնական ցուցանիշների անկմամբ

Նյու Յորքի բորսան աշխատանքը սկսել է հիմնական ցուցանիշների անկմամբ
04.05.2020 | 21:02

Աշխատանքային շաբաթը Նյու Յորքի ֆոնդային բորսան սկսել է առանցքային ցուցանիշների անկմամբ: Տնտեսագետների գնահատմամբ` պատճառը մտավախությունն է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները կորոնավիրուսի ծագման շուրջ բանավեճի ֆոնին կարող են ավելի վատանալ: Սակարկությունների մեկնարկից քիչ անց Dow Jones ինդեքսը այսօր նվազել է մեկ տոկոսով:


Ամերիկյան խոշորագույն 500 ընկերությունների բաժնետոմսերի գինը նախանշող S&P 500 և էլեկտրոնային բորսայի Nasdaq ինդեքսները ևս նվազել են` 0.7 և 0.5 տոկոսով: WTI մակնիշի նավթի գինն այսօր կայացած սակարկությունների արդյունքում կանգ է առել մեկ բարելի դիմաց 19 դոլար 37 ցենտ մակարդակի վրա:

Դիտվել է՝ 1418

Մեկնաբանություններ