Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Զելենսկի. Եթե մենք միանգամից վերացնենք սահմանափակումները, Ուկրաինայում կորոնավիրուսից 120 000 մարդ կմահանա

Զելենսկի. Եթե մենք միանգամից վերացնենք սահմանափակումները, Ուկրաինայում կորոնավիրուսից 120 000 մարդ կմահանա
04.05.2020 | 21:03

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համոզմամբ, կորոնավիրուսի համաճարակի առթիվ սահմանված սահմանափակումների ամբողջական չեղարկումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների:

«Հետազոտությունները վկայում են, որ եթե մենք վաղը վերադառնանք կյանքի բնականոն ռիթմին, Ուկրաինայում մինչև տարեվերջ կարող է ևս 120 000 մարդ մահանալ», - այսօր հեռարձակված տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Նրա խոսքով, կարանտինային միջոցառումները աստիճանաբար են վերացվելու: Մայիսի 11-ից վերաբացվելու են զբոսայգիները, գեղեցկության սրահները, բացօթյա սրճարաններն ու ռեստորանները: «Մեր ձեռնարկած կարանտինային միջոցառումները հնարավորություն տվեցին խուսափել վատագույն սցենարից: Եթե մենք չդիմեինք նման քայլերի, այսօր կունենաինք ոչ թե 12 000, այլ 200 000 վարակակիր», - նշել է Ուկրաինայի նախագահը:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ