Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Հիմա մի շրջան է, երբ մեզ պետք է սպասել և պահպանել կայունությունն ու զինադադարի ռեժիմը

Զոհրաբ Մնացականյան. Հիմա մի շրջան է, երբ մեզ պետք է սպասել և պահպանել կայունությունն ու զինադադարի ռեժիմը
04.05.2020 | 21:07

Այս երկու տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ ունենք բավականին ընդարձակ աշխատանք և բավական ընդարձակ հնարավորություններ՝ խոսելու մեր դիրքորոշումների մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հիմա մի շրջան է, երբ մեզ պետք է սպասել և պահպանել կայունությունն ու զինադադարի ռեժիմը: Հիմա ես ինքս էլ անհամբեր սպասում եմ, թե երբ հնարավոր կլինի անցնել բնականոն աշխատանքի: Այդ ընթացքում մենք շատ անմիջական կապի մեջ ենք համանախագահների հետ», - ասաց նախարարը:

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ