Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լուկաշենկոն պատրաստ է կազմակերպել ԵԱՏՄ գագաթաժողովը

Լուկաշենկոն պատրաստ է կազմակերպել ԵԱՏՄ գագաթաժողովը
04.05.2020 | 21:09

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել մայիսի 19-ին Մինսկում նախատեսված ԵԱՏՄ գագաթաժողովը ցանկացած ձևաչափով, ինքն անձամբ հնարավոր է համարում դեմ առ դեմ հանդիպումը:

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ տեսակապով բանակցությունների ժամանակ նա ասել է. «Այսօր զրուցել եմ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Նրանք հիմա խորհրդակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչ կարող եմ Ձեզ ասել, նրան էլ եմ ասել. ես Ձեր ծառան եմ, ինչպես ասեք, այնպես էլ կլինի: Ես կկազմակերպեմ միջոցառումը: Պատրաստ եմ մայիսի 19-ին ընդունել բոլորին: Խոստանում եմ լիակատար անվտանգություն»,- ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ ինքն այնքան էլ չի ընդունում տեսահամաժողովի ձևաչափը:

«Եթե ուզում ենք լրջորեն հարցեր քննարկել, կարելի է հավաքվել այստեղ և քննարկել դեմ առ դեմ: Պարադիր չէ պաշտոնյաների բազմություն մեզ հետևի, թող մեկ-երկու տեսախցիկ լինի, մեր անձնական օպերատորներն ու լուսանկարիչները, որոնք կկարողանան ֆիքսել միջոցառումը»,- հավելել է նախագահը: Մոլդովայի նախագահը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական խորհրդի Բարձրագույն նիստը դեմ առ դեմ ձևաչափով անցկացնելու Լուկաշենկոյի առաջարկին:

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ