Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին օրերս Ուկրաինայի կառավարությունում պաշտոնի կանցնի: Այս մասին հայտել է անձամբ Սաակաշվիլին «Украина 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Նշանակման մասին Ուկրաինայի նախագահը կհայտարարի մոտ օրերս: Ես քննարկումներ եմ ունեցել թե՛ նախագահի, թե՛ նախագահի կաբինետի, թե՛ խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Պաշտոնավարման մի քանի տարբերակ ենք քննարկել, նախագահն ինքը կհայտարարի այդ մասին»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե նախագահի կաբինետում կոնկրետ ինչ պաշտոնի է նշանակվելու:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ստանձնել Ուկրաինայի կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Կարճ ժամանակ անց սակայն «Ժողովրդի ծառա» իշխանամետ խմբակցության ղեկավար Դևիդ Արահամիան հայտարարել էր, որ Սաակաշվիլիի համար նոր ձևաչափի պաշտոն են մտածել: