Կիևի Պեչերի շրջանի դատարանը հեռակա կարգով երկու ամսով կալանավորել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Այս մասին տեղեկանում ենք «Судебной власти»-ի YouTube-յան ալիքից:
Դատավոր Օլեսյա Բատարինը հայտարարել է, որ Յանուկովիչը մեղադրվում իշխանությունն ուզուրպացնլու մեջ, հետևաբար բավարարում է դատախազության միջնորդությունը:
Նախկին նախագահի փաստաբան Վիտալի Սերդյուկն էլ իր հերթին հայտարարել է, որ դատարանի որոշումը բողոքարկելու են:
Նշենք, որ 2019-ի հունարին Կիևի Օբոլոնսկի շրջանի դատարանը նորից հեռակա կարգով նախկին նախագահին ազատազրկել էր 13 տարով՝ մեղադրանք առաջադրելով պետական դավաճանության հոդվածով: