Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 2619

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 2619
05.05.2020 | 15:11

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 112-ով՝ հասնելով 2619-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 40-ով և հասել 1111-ի, թեստավորումների ընդհանուր թիվը 25 846 է:


Մահվան նոր դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ «պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»: «Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», - գրում է Ալինա Նիկողոսյանը: Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում բուժվում է 1462 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 40-ի, կորոնավիրուսով վարակված ևս 6 անձ, ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, մահացել է այլ պատճառներով:

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ