Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ադրբեջանում բողոքի ցույցեր են սկսվել

Ադրբեջանում բողոքի ցույցեր են սկսվել
05.05.2020 | 15:12

Բաքվից հարավ Բիլասուվար քաղաքում երեկ հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են արել` կառավարությունից պահանջելով արդարացի ու հավասարաչափ բաշխել սոցիալական նպաստներն ու աջակցությունը: «Թուրան»-ի հաղորդմամբ, ցուցարարներից մի քանիսը փորձել են ներխուժել քաղաքապետարանի շենք, ոստիկանությունը ուժ է կիրառել, կան վիրավորներ: Ոստիկանությունը հաղորդել է միայն մեկ ձերբակալված քաղաքացու մասին: «Մեր շրջանում լրջագույն սոցիալական խնդիրներ կան, գործազրկություն, մարդիկ ապրելու գումար չունեն», - պատմել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո կառավարությունը որոշել էր հարկադիր պարապուրդի մատնված ադրբեջանցիներին ամսական 190 մանաթի (112 դոլար) օգնություն հատկացնել, ցուցարարների խոսքով՝ դա բավարար չէ խնդիրները լուծելու համար:

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ