Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ականի պայթյունից մայորի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ

Ականի պայթյունից մայորի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ
05.05.2020 | 15:13

Ականի պայթյունի հետևանքով մայոր Տարոն Պողոսյանի մահվան փաստով երկրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն՝ հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեն:


Դեպքը տեղի է ունեցել երեկ ժամը 19:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, նշում է Քննչական կոմիտեն: Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողը, Արցախի պաշտպանության նախարարության երեկվա հաղորդագրության համաձայն, 32 տարեկան էր: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ