Վրաստանում այսօրվանից կգործեն շինարարական ընկերությունները, ավտոսերվիսը, կթույլատրվի ելումուտը Քութաիսի և Բաթումի, որոնք կարանտինի մեջ էին ապրիլի 15-ից: Առայժմ ուժի մեջ է մնում պարետային ժամը:
«Բոլորը պետք է հասկանան, որ դիմակները, սոցիալական հեռավորության նորմերն ու ջերմաչափումը դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, եթե այդ կանոններին չհետևենք, տնտեսության լիակատար գործարկման մաիսն հնարավոր չի լինի խոսել», - երեկ զգուշացրել է վարչապետ Գիորգի Գախարիան: Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը հասել են 604-ի, մահացել է 9 մարդ: