Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աննա Կարապետյանը հերքում է մանդատը վայր դնելու լուրերը

Աննա Կարապետյանը հերքում է մանդատը վայր դնելու լուրերը
05.05.2020 | 15:15

Ես ձեր գրած լուրերից տեսա, որ պատրաստվում եմ մանդատս վայր դնել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Աննա Կարապետյանը: «Չգիտեմ՝ ինչ ասեմ, զարմացած եմ։ Մտածում եմ՝ որտեղի՞ց եք դուք գտնում այդ լուրերը», - ասաց Կարապետյանը:

Նա չի պատրաստվում մանդատը վայր դնել՝ նշելով, որ խմբակցության ներսում տարաձայնություններ չկան։ «Հասկանում եմ, որ ինչ-որ ուժեր փորձում են պառակտում մտցնել «Իմ քայլի» մեջ, բայց դա չի հաջողվելու։ «Իմ քայլը» միահամուռ և միակամ է», - ասաց նա։
Հարցին, թե ինքը նախկին իշխանական պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականն է եղել․ Կարապետյանն արձագանքեց կարճ․«Ե՞վ»

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ