Արգենտինայի իրավապահները մեկուկես ամսում ձերբակալել են մոտ 70 000 մարդու՝ COVID-19- ի պատճառով կարանտինի ռեժիմը խախտելու համար, հետևում է Անվտանգության նախարարության զեկույցից: Մարտի 21-ից ձերբակալվել է 69.965 մարդ, առգրավվել է 4000 մեքենա, որոնք ապօրինի շարժվել են երկրի տարածքով: Արգենտինայում հայտնաբերվել է 4,7 հազար վարակի դեպք, մահացել է 249 մարդ: