ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որ հիվանդ է կորոնավիրուսով, ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում՝ հայտարարել է նրա մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը: Նրա խոսքով՝ Միշուստինը գտնվում է պետական բժշկական հաստատությունում ՝ բժիշկների հսկողության տակ, «հեռախոսով ակտիվորեն շփվում է գործընկերների հետ»:
Ապրիլի 30-ին Միշուստինը հայտնել էր, որ իր մոտ ախտորոշվել է COVID-19: Ռուսաստանի 83 շրջանում մեկ օրում է հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության 10 102 նոր դեպք: Տեղեկությունը տարածել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Ռուսաստանում գրանցվել է COVID-19 ունեցող 155.370 հիվանդ, որից 19,865-ն ապաքինվել է, 1 451-ը՝ մահացել: