Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արսեն Թորոսյանը սցենար է ներկայացրել

Արսեն Թորոսյանը սցենար է ներկայացրել
05.05.2020 | 15:20

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.


«Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը, բարեբախտաբար, դեռ տեղի չի ունեցել։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ երբեք տեղի չունենա։


Նկարում այդ սցենարի հաշվարկներն են։
Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202։
Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445։
Հիշեցնեմ, որ մենք այս պահին ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է»:

Դիտվել է՝ 1197

Մեկնաբանություններ