Մենք կարծում ենք, որ մայիս-հունիս ամիսների համար պետք է 100 մլրդ դրամ ծախսել, այսինքն՝ մայիս ամսին պետք է 100 մլրդ դրամ ներարկել տնտեսության մեջ, որպեսզի ՀՀ քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերվի: Երկրում սկսված այս բանավեճի առիթն ամբողջությամբ մեր առաջարկն է՝ ֆեյբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա հիշեցրեց, որ շատ ընտանիքների կարգավիճակների, միջազգային փորձի, Կառավարության 14 հակաճգնաժամային ծրագրերը և դրանից բխող խնդիրներն ուսումնասիրելու արդյունքում՝ նոր ծրագիր են առաջարկել, որի շրջանակում 100 000 դրամ պետք է տրամադրվեր 500 000 ընտանիքներին, և պետք է մեկ ամսվա հավելյալ թոշակ տրամադրվեր 470 000 թոշակառուներին: Նա նշեց, որ բանավեճն ամբողջությամբ այս առաջարկի պատճառով է:
«Այսինքն, որևէ բովանդակային քննարկում չկա, բացի անձնական վիրավորանքներից, բայց եթե որևէ քննարկում կա, այն մասին է, որ փող չկա: Մենք այս օրերի ընթացքում ապացուցել ենք, որ փողը կա, ամեն օր ապացուցել ենք, որ վարչապետն ասում է՝ մարդիկ շատ ՀԴՄ ենք տպում, և բոլորս դրա համար գլուխ էինք գովում: Ցույց էր տալիս, թե որքան հավելյալ գումար է հավաքագրվել»,- ասաց նա: Մարուքյանը հավելեց, որ այդ հավաքագրված գումարը չի նախատեսվել որպես պետական եկամուտ և եղած ծախսերը չեն ծախսվել անցած 2ւ տարիներին: Ըստ նրա՝ Հայաստանը մտել է լուրջ ճգնաժամի մեջ՝ նման մեծ գումարային մնացորդ ունենալով, որը մոտավոր կազմում է 380 մլրդ դրամ և նրա խոսքով՝ այդ գումարից հանգիստ կարող էր 100 մլրդ դրամը տրամադրվել ընտանիքներին աջակցելուն:
«Զուտ մարդկանց տեղեկացնելու համար, թե մենք փող ունենք, այդ փողով ենք մտել ճգնաժամի մեջ և կարող ենք մարդկանց աջակցել՝ անդադար դարձել ենք տարատեսակ ելույթների, մեզ ուղղված զրպարտանքների թիրախը: Սակայն, սա որևէ կերպ չի փոխելու մեր ընթացքը»,- նշեց պատգամավորը: