ԱՀԿ առողջության պահպանման արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը մեկնաբանել է ԱՄՆ իշխանությունների հայտարարությունը` COVID-19-ի լաբորատոր ծագման հետ՝ ԱՀԿ-ն չի ստացել տեղեկություն, որը հաստատում է վիրուսի լաբորատոր ծագումը:
«Եթե ԱՄՆ-ն ունի այդ տեղեկությունը, պետք է որոշի, թե երբ և ինչպես է կիսվելու», – ասաց Ռայանը: Ըստ նրա, կազմակերպությունն աշխատում է այն տվյալների հիման վրա, որոնք այժմ ունի: Այժմ ԱՀԿ-ի բոլոր տվյալները ցույց են տալիս, որ կորոնավիրուսը բնական ծագում ունի, նշել է Ռայանը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ ամերիկյան կողմը բավականաչափ ապացույցներ ունի, որ կորոնավիրուս COVID-19-ը սկսել է տարածվել Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից: