Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սիրիան վերականգնում է Դամասկոս-Հալեպ մայրուղին

Սիրիան վերականգնում է Դամասկոս-Հալեպ մայրուղին
05.05.2020 | 15:23

Սիրիայում իրականացվում են զինյալներից ազատագրած М5 մայրուղու վերականգնման աշխատանքներ, որը երկրի ամենակարևոր ենթակառուցվածքներից է՝ կապելով Դամասկոսն ու Հալեպը:

«Երբ ազատագրվեց այս մայրուղին, մենք սկսեցինք վերականգնման աշխատանքները: Այստեղ քիչ աշխատանք չեն արել ականազերծողները, մաքրվել են ճանապարհները, հանվել արգելափակումները: Այժմ խնդիր է դրված այս հատվածում՝ 2 կմ-ի չափով ասֆալտն ամբողջությամբ փոխել»,- լրագրողներին պատմել է գլխավոր ինժեներ Աբնազի Հասան Աբին: Նրա խոսքով, բարեբախտաբար, զինյալների ձեռքում ծանր տեխնիկա չի եղել, և ճանապարհները հիմնականում վնասվել են ականանետների հարվածից: Վերականգնման աշխատանքներ են տարվում նաև Հալեպի արևմտյան հատվածում՝ Զահրայում, որը մաքրվում է փլատակներից: Վերականգնվում են ոչ միայն տները, այլև ենթակառուցվածքները: Այժմ ուշադրության կենտրոնում է ջրագծերի վերականգնման հարցը: Ամեն ինչ արվում է աշխատանքները շուտ ավարտին հասցնելու համար:

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ