Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից Էրիկ Գրիգորյանին ազատելու հրամանագիրը: Էրիկ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել 2019-ի հունիսի 1-ին, մինչ այդ էլ՝ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո, մայիսի 12-ից եղել է բնապահպանության նախարար: