Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պաշտոնանկ է արել Առողջապահության նախարարին՝ «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:
Թե ինչ պաշտոն է նրան առաջարկվել, առայժմ հայտնի չէ: Դուշանբեն տևական ժամանակ պնդում էր, թե երկրում կորոնավիրուսով վարակվածներ չկան, և հրաժարվում էր սահմանափակումներ մտցնել: Ապրիլի 30-ին, ԱՀԿ-ի փորձագետների այցից առաջ, վարչապետը հայտարարել էր առաջին 15 դեպքերի մասին: Հետո՝ 300-ի: