Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մանե Գևորգյան. Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելը քաղաքական որոշում է

Մանե Գևորգյան. Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելը քաղաքական որոշում է
05.05.2020 | 23:03

Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է քաղաքական որոշման համաձայն՝ մեկնաբանելով Քյարամյանի նշանակման լուրը, տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։


«Արգիշտի Քյարամյանի նշանակման վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ որոշումը քաղաքական է, և կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում», - նշեց Գևորգյանը։ Նա ընդգծեց, որ նշանակման հարցում հաշվի է առնվել Քյարամյանի գործունեությունը: «Հիմք ընդունելով Արգիշտի Քյարամյանի աշխատանքային գործունեությունը` առավել նպատակահարմար է համարվել ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նրա հետագա աշխատանքը»,- «Ազատության» հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը։


2019թ. ապրիլի 10-ին Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՊՎԾ պետի տեղակալ, ապրիլի 25-ից կատարել է ծառայության ղեկավարի պարտականությունները, երեկ ազատվել ու նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, այսօր ազատվել է ու նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ:

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ