Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նաիրա Զոհրաբյան. Կեղծ հայրենասիրությամբ, «ոչ մի թիզ հող թշնամուն» լոզունգներով չփորձենք քողարկել ռիսկերը

Նաիրա Զոհրաբյան. Կեղծ հայրենասիրությամբ, «ոչ մի թիզ հող թշնամուն» լոզունգներով չփորձենք քողարկել ռիսկերը
05.05.2020 | 23:05

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի վերջին հայտարարությունները պետք է շատ լուրջ քննարկման արժանանան: Մենք շատ ավելի հանգամանալից պատասխան ենք ակնկալում, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿխմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Առաջիկա օրերին մենք մեր խմբակցությունում կհյուրընկալենք ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, կփորձենք ստանալ այն հարցերի պատասխանները, որոնցից հնարավոր չէ փախչել: Կեղծ հայրենասիրությամբ, «ոչ մի թիզ հող թշնամուն» լոզունգներով չփորձենք քողարկել այն ռիսկերը, որոնք պարունակում են այդ հայտարարությունները», - ասաց նա:
Օրեր առաջ Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, թե կտրուկ մեծացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանակությունը, որ պայմանավորված է հայկական կողմի սադրիչ գործողություններով: Նա հանձնարարել էր ուժեղացնել հետախուզության բոլոր տեսակներն առաջնագծում:

Դիտվել է՝ 1209

Մեկնաբանություններ