Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եգիպտոսում օտարերկրյա զբոսաշրջիկներին չեն սպասում

Եգիպտոսում օտարերկրյա զբոսաշրջիկներին չեն սպասում
05.05.2020 | 23:05

Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խալեդ ալ-Անանին հայտարարել է, որ միջազգային զբոսաշրջությունը մոտ ապագայում Եգիպտոս չի վերադառնա: Նա պարզաբանել է, որ օտարերկրյա զբոսաշրջիկների Եգիպտոս վերադարձը կախված է ոչ միայն Եգիպտոսում, այլև այն երկրներում իրավիճակից, որտեղ բնակվում են:


Անանիի խոսքով՝ տարբեր պետությունների ներկայացուցիչներ հետաքրքրվել են, թե հնարավո՞ր է, որ Եգիպտոսը զբոսաշրջությունը բացի հունիսին: Նախարարը նշել է, որ կառավարությունը դա կդիտարկի, երբ կորոնավիրուսի իրավիճակը կհստակեցվի: Նրա խոսքով՝ ճանապարհորդները, ստիպված կլինեն ապացուցել, որ վարակված չեն: Դրանից բացի, հնարավոր է զբոսաշրջիկների շրջանում տարիքային սահմանափակում մտցվի, օրինակ, մինչև 48 տարեկանը:


Նախարարը տեղեկացրել է, որ մինչև հունիս հյուրանոցներն աշխատելու են միայն տեղացիների համար:

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ