Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ 108 պատվաստանյութ է մշակվում

Ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ 108 պատվաստանյութ է մշակվում
05.05.2020 | 23:10

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ 108 հավանական պատվաստանյութեր են մշակվում ողջ աշխարհում՝ հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության կայքում հրապարակված փաստաթղթերը: 8-ը կլինիկական փորձարկումների ենթարկվելու հավանություն են ստացել:


Առողջապահության ազգային ինստիտուտը մարտի 16-ին առաջինն է ԱՄՆ-ում սկսել փորձարկումներ անել մարդկանց վրա: Ինստիտուտում կլինիկական փորձարկումների է ենթարկվում mRNA-1273 պատվաստանյութը, որն ստեղծել է հայտնի ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը:


Տարբեր գիտական խմբեր աշխարհի մի շարք երկրներում գտնվում են նախակլինիկական փորձարկումների փուլում: Նրանց թվում են Տոկիոյի համալսարանը, Թուլանի համալսարանը, Ալբերտայի համալսարանը և Փիթսբուրգի համալսարանը: Ընդհանուր առմամբ, պատվաստանյութի մշակման ուղղությամբ 100 խումբ է աշխատում՝ ըստ ԱՀԿ-ի:

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ