Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իվետա Տոնոյան. Տնտեսվարողների բարեխղճության վրա հույս դնելն ուտոպիայի շարքից է

Իվետա Տոնոյան. Տնտեսվարողների բարեխղճության վրա հույս դնելն ուտոպիայի շարքից է
05.05.2020 | 23:11

Հասարակական տրանսպորտը շարունակում է չգործել, որ լրջագույն պրոբլեմներ է առաջացնում այն մարդկանք համար, ովքեր պիտի գնան աշխատանքի, այդ թվում՝ մարզերից, ԱԺ-ում ասաց ԲՀ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։


«Այս մասին դեռ արտակարգ դրության հայտարարման սկզբնական շրջանում ենք խոսել։ ԲՀԿ-ն տրանսպորտի աշխատանքի վերականգմանը միտված առաջաներ էր ուղղել կառավարությանը, սակայն մեր առաջարկները մնացին «ձայն բարբառո անապատի»։ Ինձ մոտ հիմա հարց է առաջնում, եթե բաց է տնտեսվարողների գործունեությունը, պարետատունը թույլատրում է, մարդիկ յուրաքանչյուր օր պետք է գնան աշխատանի՝ ինչպե՞ս։ Տնտեսվարողների բարեխղճության վրա հույս դնելն ուտոպիայի շարքից է, որովհետև բազմաթիվ տնտեսվարողներ հրաժարվում են տրանսպորտով ապահովել իրենց աշխատողներին», - ասաց Տոնոյանը։ Նա կոչ արեց ևս մեկ անգամ վերանայել հասարակական տրանսպորտի գործունեության վերաբերյալ հարցը՝ նշելով, որ համապատասխան անվտանգության նորմերին համապատասխանող միջոցառումների շրջանակներում հնարավոր է ապահովել տրանսպորտի աշխատանքը, այդպիսով մարդանց հնարավորություն ընձեռելով հասնել աշխատանքի:

Դիտվել է՝ 1300

Մեկնաբանություններ