Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 163-ով՝ հասնելով 2782-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 24-ով և հասել 1135-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 26 929 է:
Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում բուժվում է 1600 մարդ: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքում գրառմամբ հայտնում է, որ «նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացածների ընդհանուր թիվը՝ 40, վարակված ևս 7 անձ, ըստ պաշտոնական աղբյուրների, մահացել է այլ պատճառներով: