Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. 150 մահճակալ շահագործման կհանձնվի, 600 հյուրանոցային հիվանդանոցային տեղ ենք նախապատրաստել

Նիկոլ Փաշինյան. 150 մահճակալ շահագործման կհանձնվի, 600 հյուրանոցային հիվանդանոցային տեղ ենք նախապատրաստել
06.05.2020 | 15:01

ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջին գործողությունն արտակարգ դրությունն էր, սահմանափակումները, որոնց նպատակը խուճապ թույլ չտալն էր։ Երկրորդ խնդիրը՝ ապահովելն էր, որ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել կորոնավիրուսով հիվանդ բոլոր մարդկանց:

«Մենք տեսնում էինք, որ եվրոպական բազմաթիվ երկրներում հիվանդանոցները չեն հերիքում և վերակենդանացման բաժանմունքների ենթակա մարդիկ ուղղակի հոսպիտակացված էին զբոսայգիներում, ծառերի տակ։ Այդ նպատակով մենք սահմանափակումների շրջանում 300 համաճարակային հիվանդանոցային տեղերը առնվազն հնգապատկել ենք՝ դարձնելով 1500 մահճակալ, ևս 150 մահճակալ առաջիկա օրերին շահագործման կհանձնվի։ Բացի դրանից՝ 600 հյուրանոցային հիվանդանոցային տեղ ենք նախապատրաստել ասիմպտոմ դեպքերի համար։ 2300 հյուրանոցային տեղ ենք պատրաստել կոնտակտավոր մարդկանց մեկուսացնելու համար։ Այս ընթացում շուրջ 6000 մարդ է մեկուսացվել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ