ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում, այլ ՀՀ արտաքին քաղաքականություն ստեղծվում է, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրանք բոլորովին տարբեր են: Ուրիշ բան է, երբ երկիրը դիրքավորվում է «ճ» կլասի երկիր, և ուրիշ բան է, երբ երկիրն ասում է՝ ես ՀՀ ժողովրդի ներկայացուցիչն եմ և իմ դիրքորոշումների հետ պետք է հաշվի նստել և վերաբերվել հարգանքով: Ես ձեզ կարող եմ հավաստիացնել, որ այդպես էլ կա, որովհետև չկա հնարավորություն այդպես չվերաբերելու: Այս ամենն ունի՞ ռիսկեր. այո, ունի: Բայց դա ընտրության հարց է, թե ինչպես ենք ուզում դիրքավորվել: Մենք ուզում ենք դիրքավորվել՝ ձեռքներս գլխներիս պահած՝ խնդրելով չխփել մեզ, թե դիրքավորվել, երբ անհրաժեշտության դեպքում կարող ես ընդունել և տալ հարվածներ: Իմ դիրքորոշումն այս երկրորդն է, և ես այլ կերպ ուղղակի չեմ պատկերացնում», - ասաց Փաշինյանը:
Դիվանագիտական կորպուսից ներողություն խնդրելով՝ վարչապետը նշեց, որ ամբողջ կորպուսը չէ, որ այս դիրքորոշումը որդեգրել և իրականացնում է: «Շատ մեծ և շատ լուրջ հատված դա ընդունում է, բայց կա նաև հատված, որ սովոր է վիզը ծռած, խեղճացած և կռացած գնալ և բոլորից որևէ բան աղերսել և որևէ փշրանք ստանալիս լինել երջանիկ: Սա իմ գնահատականն է իրավիճակին, որը ոչ թե տպավորություն է, այլ կոնկրետ օրինակներով դա տեսել եմ: Դա ես ցավով եմ վերապրել», - ասաց Նիկոլ Փաշինյանը: