Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տիգրան Ավինյան. Լրատվական դաշտում լրջագույն խնդիրներ կան

Տիգրան Ավինյան. Լրատվական դաշտում լրջագույն խնդիրներ կան
06.05.2020 | 15:11

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հերքում է իր հրաժարականի լուրերը։

«Չգիտեմ՝ որտեղից են այդ լուրերը, այսինքն՝ գիտեմ, որ երևի մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից են, որը բազմաթիվ կայքեր տարածեցին և կարծում եմ, սա նաև վկայում է, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ, հուսով եմ՝ այդ մասով անդրադարձ կունենանք», - խորհրդարանում լրագրողներին ասաց Ավինյանը։ Այլ հարցերի, այդ թվում՝ վարչապետի հետ անհամաձայնությունների մասին հարցերին Ավինյանը չպատասխանեց։


Ավինյանի հրաժարականի մասին հայտարարություն արել էր վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանը։ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարությունից րոպեներ անց ասել էր, որ նման բան չկա։

Դիտվել է՝ 957

Մեկնաբանություններ