Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ջոն Սալիվան. Թրամփը Պուտինին միջուկային հնգյակի գագաթաժողով անցկացնելու հաղորդագրություն է փոխանցել

Ջոն Սալիվան. Թրամփը Պուտինին միջուկային հնգյակի գագաթաժողով անցկացնելու հաղորդագրություն է փոխանցել
06.05.2020 | 15:13

ՌԴ -ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն «Ինտերֆաքս» գործակալությանը հարցազրույցում ասել է, որ ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հաղորդագրություն է փոխանցել:

«Վերջերս մենք նախագահ Պուտինին փոխանցել ենք նախագահ Թրամփի հաղորդագրությունը, որում նա համաձայնում է, որ միջուկային հնգյակի գագաթաժողովը լավ գաղափար է: Որքանով ես հասկանում եմ, այժմ քննարկվում է այդ հանդիպման կազմակերպչական մասն ու բովանդակությունը: Եթե խոսենք ընդհանրական, մենք տեսել ենք, թե ինչ կարևորություն ունի միջուկային հնգյակի համատեղ աշխատանքը միջազգային անվտանգության ոլորտում խոշորագույն խնդիրների լուծման համար: Միջուկային հնգյակի երկրներին հաջողվել է հատման կետեր գտնել շատ սկզբունքային հարցերում. չտարածման ռեժիմին աջակցելուց մինչև տարածաշրջանային և ներքին հակամարտությունների լուծում և միջազգային ահաբեկչության չարիքին հակազդում»,- ասել է դեսպանը: Ըստ նրա՝ որպես միջուկային հնգյակի անդամ երկիր՝ Ռուսաստանի վրա շատ մեծ պատասխանատվություն կա, «չնայած, ինչպես մենք տեսել ենք Սիրիայում, Ռուսաստանը շատ հաճախ էր անկայունություն հրահրում` աջակցություն հայտնելով Ասադի դաժան ռեժիմին, ինչն ավելի էր խորացնում սարսափելի հումանիտար իրավիճակը և փախստականների վիճակը Սիրիայում և դրա սահմաններից դուրս»:


«Սակայն դա չի նշանակում, որ մենք, լինելով միջուկային հնգյակի անդամներ և խոշոր միջուկային տերություններ, չպետք է շարունակենք աշխատել Ռուսաստանի հետ: Բացի այդ, հաշվի առնելով, որ Ռուսաստանն ու Չինաստանն ընդլայնում են իրենց ռազմավարական հնարավորությունները, մենք պետք է միասին աշխատենք սպառազինությունների նկատմամբ արդյունավետ, ժամանակակից և բազմակողմանի վերահսկողություն սահմանելու և ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ»,-հայտարարել է Սալիվանը: Դեսպանը նշել է, որ հենց այսպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսնում իրավիճակը, և սա նրա համար ազգային անվտանգության ոլորտի առաջնահերթություններից է:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ