Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. ԱԺ-ի օգնությամբ պաշտոնյաներին տրվող պարգևավճարները կտրանսֆորմացնենք և կդարձնենք աշխատավարձ

Նիկոլ Փաշինյան. ԱԺ-ի օգնությամբ պաշտոնյաներին տրվող պարգևավճարները կտրանսֆորմացնենք և կդարձնենք աշխատավարձ
06.05.2020 | 15:14

ԱԺ-ի օգնությամբ պաշտոնյաներին տրվող պարգևավճարները կտրանսֆորմացնենք և կդարձնենք աշխատավարձ՝ Աժ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական ծառայողների ու պաշտոնյաների աշխատավարձերի բարձացմանը:

Նա նշեց, որ այդ հարցը շատ է շահարկվում։ «Այո, իմ որոշմամբ՝ դա տեղի է ունեցել և տեղի է ունեցել, որովհետև Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան, և այդ խոստումն ի կատար է ածվել։ Ինչու պարգևավճարների համակարգով, այլ ոչ աշխատավարձերի, որովհետև գործող աշխատավարձերի համակարգն իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է։ Մենք պլանավորում ենք պետական կառավարման՝ հատկապես դատաիրավական համակարգում ավելացնել աշխատավարձերը, որովհետև համոզված ենք, որ դա է ճանապարհը ՀՀ-ում անրդյունավետ, արդար դատական համակարգ ունենալու»,- ասաց նա և նշեց, որ համահարթ եկամտային հարկի սահմանմամբ՝ հարյուրհազարավոր մարդկանց աշխատավարձեր բարձացել են: «Ազգային ժողովի օգնությամբ պաշտոնյաներին տրվող պարգևավճարները կտրանսֆորմացնեն և կդարձնեն աշխատավարձի համակարգ»,-ասաց նա:

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ