Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վիճակը բացատրեց Սոդոմ-Գոմորի օրինակով

Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վիճակը բացատրեց Սոդոմ-Գոմորի օրինակով
06.05.2020 | 15:15

«Մեր ամենամեծ ձախողումը 2019-ին և մինչև օրս ՀՀ ժողովրդից գողացված փողերի վերադարձն է: Եվ ես պետք է խոստովանեմ, որ այո, մենք այդտեղ ունենք անհաջողություն: Այդ անհաջողությունն ունի և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ»,- այսօր Աժ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իրավապահ մարմինները, նրա խոսքով, նախկինի համեմատ պետական բյուջե վերադարձրած թվերը տասնապատկել են, բայց դա բավարար չէ:

«Մենք կոռուպցիայի դեմ պայքարում ունենք անհաջողություններ: Այդ անհաջողություններն ունեն մի քանի շերտեր, և ես ուզում եմ դրանց մասին խոսել: Առաջինը, ուզում եմ լիարժեք խոստավանել, որ մեր դատաիրավական համակարգում կան նվիրյալ բարձր պրոֆեսիոնալներ: Եվ այն, ինչ մենք ունենք, մենք ունենք այդ բարձր պրոֆեսիոնալների շուրջօրյա աշխատանքի շնորհիվ: Նրանք ոչ թե լոյալ կամ ոչ լոյալ են որևէ կառավարության ու իշխանության նկատմամբ, այլ նվիրված են իրենց աշխատանքին: Բայց մեր իրավապահ ու դատաիրավական համակարգում կան կոռուպցիոն համակարգի նվիրյալներ ու դավաճաններ: Եվ դա մեզ համար լրջագույն խնդիր է: Մեր դատաիրավական համակարգում կան անգրագետներ, որոնք հոգով մաքուր են, պայմանականորեն: Հիմա շատ տրամաբանական հարց կհնչի, բա էս երկու տարի ինչո՞վ էիք զբաղված: Զբաղված էինք հետևյալով՝ երբեք չենք ուզեցել թացը չորին խառնել: Եվ ես էլի ուզում եմ հիշել աստվածաշնչյան հայտնի պատմությունը՝ Սոդոմի ու Գոմորի կործանման պատմությունը և այս համատեքստում Աբրահամի ու Աստծո երկխոսությունը: Հարց է տալիս, երբ իմանում է Սոդոմի և Գոմորի կործանման մասին, եթե այդ քաղաքում 50 արդար լինի, կկործանե՞ս էլի այդ քաղաքը: Պատասխանը լինում է հետևյալը՝ ոչ, չեմ կործանի: Ասում է՝ եթե 10 արդար լինի, կկործանե՞ս, ասում է՝ ոչ, եթե 10 արդար լինի, այդ 10 արդարի շնորհիվ չենք կործանի քաղաքը: Բանը հասնում է նրան, որ հարցնում է՝ եթե մեկ արդար լինի: Այդտեղ Աստված լուծում է գտնում, ասում է՝ այդ մեկ արդարին կհանեմ երկրից, մնացածի հարցը կլուծեմ: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ դատաիրավական համակարգում կան 10 արդարներ, և ՀՀ կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը դատաիրավական համակարգը քարուքանդ չի արել, չի ավերել, այդ պայմանական 10 կամ 50 արդարների շնորհիվ: Եվ ես ուզում եմ այս ամբիոնից այդ 10 կամ 50 արդարներին շնորհակալություն հայտնել կառավարության ու ժողովրդի անունից»,- ասաց նա:


Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ հիմա 100 տոկոսով համոզված է, որ ընթացող քննությունների արդյունքում 100 տոկոսով կբացահայտվի երկար տարիներ Հայաստանում գոյություն ունեցած կոռումպացված ամբողջ համակարգը՝ իր բոլոր ճյուղերով, իր բոլոր գործող անձանցով, մեխանիզմներով ու դրամաշրջանառությամբ: «Եվ համոզված եղեք՝ բոլոր կոռուպցիոներները կկանգնեն պատասխանատվության առաջ: Եվ ՀՀ ժողովրդից գողացվածը կվերադարձվի»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ