Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. 1,2 մլրդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, որ իրականում դրա կարիքը չունեն

Նիկոլ Փաշինյան. 1,2 մլրդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, որ իրականում դրա կարիքը չունեն
06.05.2020 | 15:16

Կառավարությունը Ազգայի ժողովի օգնությամբ կարողացել է կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում, սակայն դեռ չի կարելի ասել, թե ճգնաժամն ացնել է, առաջիկա առնվազն 1 տարվա ընթացքում՝ մինչև մյուս տարվա մայիս, լինելու է կորոնավիրուսային ճգնաժամ՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում: Անդրադառնալով կոմունալ վճարներին՝ Փաշինյանն ասաց, որ կոմունալների հետ կապված 4 ծրագիր են իրականացրել: Եվ մոտ 5 մլրդ դրամ փոխհատուցել են ՀՀ քաղաքացիների կոմունալ վճարները՝ այն կանխավարկածով, որ մարդիկ պարտք են, չեն կարողանում վճարել, և պետք է աջակցել: «Իհարկե սա մի հսկայական սեգմենտի համար ճիշտ է, սակայն այսօրվա դրությամբ մեր 5 մլրդ փոխանցումից մոտ 2 մլրդ դրամը հաշվիներին նստել է որպես կանխավճար: Ապացուցված վիճակագրություն է, որ Հայաստանում անապահով խավի բաժանորդները կոմունալ վճարների ամենապարտաճանաչ վճարողներն են: Եվ մեր հաշվարկներով 800 մլն դրամը հենց այս սեգմենտի ժողովրդի հաշիվներին է նստել՝ որպես կանխավճար: Մեր գնահատմամբ՝ 1,2 մլրդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, որոնք իրականում դրա կարիքը չունեն»,-ասաց Փաշինյանն ու նշեց՝ դա էր պատճառը, որ այդ որոշումը կայացնելիս տատանվում էին, քանի որ ամենամեծ խնդիրը եղել է հակաճգնաժամային միջոցառումները դարձնել հասցեական:


Նա նկատեց՝ այդ թվում նաև ենթադրաբար մեծ թվով ԱԺ պատգամավորների կոմունալ հաշիվներին է փոխանցել մոտ 20 000 դրամ: Փաշինյանը կոչ արեց՝ գտնել մարդկանց, որ կարիքն ունեն և աջակցել նրանց: «Պատիվ ունեմ արձանագրել, որ կառավարությունը կարողացել է այդ թվում Ազգայի ժողովի օգնությամբ, կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում: Սա չի նշանակում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես հունվարին կամ փետրվարին: Սա նշանակում է, որ բարեբախտար չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ: Սակայն թյուր է այն կարծիքը, թե ճգնաժամը անցել է կամ անցնում է, ճգնաժամը նոր-նոր սկսում է: Եվ մենք արձանագրում ենք, որ առաջիկա առնվազն 1 տարվա ընթացքում՝ մինչև մյուս տարվա մայիս, մենք ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ»,-ասաց նա:


ՀՀ կառավարության, արտերկրյա գործընկերների, հարևան երկրների, սփյուռքի հայկական կառույցների և անհատ քաղաքացիների ակտիվ աջակցությամբ մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 70 000, իսկ արտակարգ դրություն հայտարարելու պահից ի վեր՝ 23 000 քաղաքացի։

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ