Ապրիլին 15000 մարդ ընդունվել է աշխատանքի՝ Աժ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված կանխատեսումներին: Նաը նշել է, որ հումանիտար աղետի վերաբերյալ հոռետեսական կանխատեսումները չեն իրականացել: Փաշինյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ տնտեսական ձախողումներ ենք ունեցել: Նրա խոսքով, 2019-ից տնտեսական ձախողումներ չեն եղել և արձանագրվել է Եվրոպայում ամենամեծ տնտեսական աճը: Նրա խոսքով, գրանցված ցուցանիշները կարող էին ավելի բարձր լինել: 2019-ին 8%-ից ավելի տնտեսական աճ էին ակնկալում, որը սակայն, տեղի չունեցավ: