Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արսեն Թորոսյան. Ծայրահեղ ծանր է 30 հոգի, ծանր` 80-ը, վիճակը գնալով բարդանում է

Արսեն Թորոսյան. Ծայրահեղ ծանր է 30 հոգի, ծանր` 80-ը, վիճակը գնալով բարդանում է
06.05.2020 | 21:28

Սահմանափակումների մեղմման երրորդ օրն` այսօր, գրանցվել է կորոնավիրուսային վարակի 163 նոր դեպք: Սա վարակի բռնկումից մինչև օրս ամենամեծ ցուցանիշն է: Նախօրեին թեստավորվել է 1083 հոգի:


Առողջապահության նախարարությունը վերջին օրերին առանձնացնում է կորոնավիրուսից մահացածների և կորոնավիրուս ունեցող, բայց այլ հիվանդության հետևանքով մահացածների վիճակագրությունը: Կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 40 հոգի, ծայրահեղ ծանր վիճակում է 30 հոգի, ծանր է 80-ի վիճակը, 8 հիվանդներ արհեստական շնչառական սարքի օգնությամբ են շնչում:
Վիճակը գնալով բարդանում է, ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով այսօր հրապարակված 163 նոր դեպքերին. «Այս պահին բարձունքի վրա, այսինքն` բարձրանալու վրա ենք, դեռ դիմանում ենք, մնացածն էլ իրավիճակի զարգացմանը զուգընթաց»:


Նախարար Թորոսյանը հնարավոր է համարել արտակարգ դրության ժամկետի երկարաձգման սցենարը, հարցը կքննարկվի մինչև մայիսի 14-ը։ Արսեն Թորոսյանը շեշտել է՝ սահմանափակումների մեղմմանը զգուշավորությամբ է վերաբերվում, սակայն հնարավոր չէ անվերջ փակված ապրել. «Մենք պետք է սովորենք ապրել, հիմա թե այդ սովորելու պրոցեսը մեզ մոտ ինչքան արագ և ինչքան անցավ կանցնի, կախված է մեր բոլորից, ոչ միայն ինձնից կամ կառավարությունից, որովհետև եթե ցավոտ սովորենք, իսկ ցավոտը մեծաթիվ դեպքերն են, շատ մահերն են, ծայրահեղ ծանր շատ դեպքերն են, դա դժբախտություն կլինի բոլորիս համար, բայց այլընտրանք չկա, մենք պետք է սովորենք ապրել: Սովորելն է օրինակ` դիմակ կրելը փակ վայրերում, իրարից հեռու կանգնելը»:


Կորոնավիրուսի վարակ է հաստատվել Ազգային ժողովի աշխատակիցներից մեկի մոտ, այս մասին խորհրդարանական ամբիոնից տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը. «Անձը մեկուսացված է, վարակակիրը, շփման շրջանակը հստակեցվում է, հստակեցված է և կրկին մեկուսացված է: Մեզնից յուրաքանչյուրից հասնում է, ակնկալվում է շարունակել բնականոն աշխատանքը` նաև ձեռք առնելով համապատասխան միջոցներ»:
Առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով աշխատանքի էին կանչում բժիշկ-բուժքույրերի կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հետ աշխատելու համար։ Ալինա Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ դիմողներն այնքան շատ են եղել, որ կադրերի պակաս արդեն չկա.- «Արձագանքել է հազարից ավելի բուժաշխատող, որոնց մեջ կան թե ուսանողներ, թե մայրապետեր, թե բժիշկներ, թե բուժքույրեր, նույնիսկ ստոմատոլոգներ: Իրենք մինչև բուժհաստատություն մտնելը վերապատրաստվում են»:

Բուժաշխատողների պահանջարկը պայմանավորված չէ հանգամանքով, որ մեծ է վարակակիր բուժաշխատողների թիվը` շուրջ 320 հոգի։ Առողջապահության նախարարության պարզաբանմամբ՝ վարակակիր բժիշկները կարանտինային փուլից հետո արագ վերադառնում են աշխատանքի, կադրերի պակասը պայմանավորված էր վարակակիրների ընդհանուր մեծ թվով։ Այս պահին բուժհաստատություններում բուժում է ստանում 1600 պացիենտ։

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ