Երևանի ընդհանուր իրավասության դատարանը`դատավոր Արտուշ Գաբրիելյանի գլխավորությամբ բավարարեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու՝ ՊԵԿ-ի միջնորդությունը։ Նախկին պաշտոնյան հետախուզման մեջ է։ Նա մեղադրյալ է ներգրավված ՊԵԿ-ում քննվող ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու քրեական գործով։
Քրեական գործն, ըստ ՊԵԿ-ի, հարուցվել է մարտին։ Միքայել Մինասյանը մեղադրանքները չի ընդունում։