Երեկ երեկոյան ուժեղ հրդեհ է բռնկվել Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում: Հրդեհվել է 48-հարկանի բնակելի երկնաքերը՝ Abbco Tower աշտարակը: Զոհեր չկան, հիվանդանոց է տեղափոխվել թեթև վնասվածքներ ստացած 7 մարդ: Հրդեհված երկնաքերի և հարևան ևս 5 շենքերի բնակիչները ժամանակին տարհանվել են: Հրդեհի մարման աշխատանքներին հրշեջների տասնյակ ջոկատներ են մասնակցել, օգտագործվել են նաև հատուկ անօդաչու թռչող սարքեր: 2006-ին կառուցված 190-մետրանոց երկնաքերը Շարժայի ամենաբարձր շենքերից մեկն է: