Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵՄ-ն իր պատմության տնտեսական ամենախոր ռեցեսիայի մեջ է

ԵՄ-ն իր պատմության տնտեսական ամենախոր ռեցեսիայի մեջ է
06.05.2020 | 21:32

«Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրամիությունը իր պատմության մեջ ընկել է տնտեսական ամենախոր ռեցեսիայի մեջ»՝ Բրյուսելում հայտարարել է տնտեսական և ֆինանսական հարցերով հանձնակատար Պալո Ջենտիլիոնին: Համավարակի սկզբից Եվրահանձնաժողովի կանխատեսումներով այս տարի ներդրումները կնվազեն 13,3 տոկոսով, սղաճը համարյա կվերանա, իսկ պետական պարտքերն ու բյուջեի դեֆիցիտը կմեծանա: Տնտեսության անկման հետևանքով ակնկալվում է, որ սպառողական գները համարյա լճանալու են: Սղաճը հնարավոր է իջնի մինչև 0,2 տոկոսի, որը եկող տարի կարող է դառնալ 1,1 տոկոս, երբ Եվրագոտին 2021 վերադառնա ավելի քան 6 տոկոս տնտեսական աճով:


Տնտեսությունը կենդանի պահելու ջանքերի հետևանքով Եվրագոտում բյուջեի դեֆիցիտը կհասնի 8,5 տոկոսի, որն անցած տարի 0,6 տոկոս էր:
Ըստ Բրյուսելի կանխատեսումների՝ տնտեսական անկման հետևանքները ծանր կտանեն Իտալիան, Հունաստանը, Իսպանիան և Պորտուգալիան: Լյուքսեմբուրգը, Մալթան և Ավստրիան ցնցումները համեմատաբար ավելի հեշտ կհաղթահարեն:

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ