Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Կորոնավիրուսի ճգնաժամը չենք հաղթահարել նաև մեր սիրելի հայրենակիցների պատճառով

Նիկոլ Փաշինյան. Կորոնավիրուսի ճգնաժամը չենք հաղթահարել նաև մեր սիրելի հայրենակիցների պատճառով
06.05.2020 | 21:33

ԱԺ-ում «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ի՞նչ է լինելու այն մարդկանց հետ, որոնք վճարունակ չեն, բայց կորոնավիրուսի կանխարգելման սահմանափակումների շրջանում տուգանվել են․


«Տավուշում մարդն իջել է սարից։ Ասում ա՝ «իջել եմ բան առնեմ, Երևանից մարդիկ են եկել, բռնել վրես ակտ են գրել»։ Հրազդանում էլ ա եղել, դա հետագայում ո՞նց պիտի լինի։ Նենց մարդիկ են, որ վճարունակ չեն», - ասաց Միքայելյանը։
Ի պատասխան Փաշինյանն արձագանքեց, որ ՀՀ քաղաքացիները պարտավոր են ենթարկվել օրենքին և չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։
«Այն, որ մենք այսօր կորոնավիրուսի ճգնաժամը չենք հաղթահարել, և մարդիկ շարունակում են վարակվել, նաև մեր սիրելի հայրենակիցների պատճառով է: Իրենք այդ սամանափակումներին լուրջ չենք վերաբերվում, սա պրոբլեմ է։ Մեր ուզածն այն չէ, որ մարդկանց տուգանենք, մեր խնդիրն այն է, որ մարդիկ չհիվանդանան», - ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 1131

Մեկնաբանություններ