Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Չինաստանն արձագանքել է կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն թաքցնելու մեղադրանքներին

Չինաստանն արձագանքել է կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն թաքցնելու մեղադրանքներին
06.05.2020 | 21:43

Չինաստանում անհեթեթ և ծիծաղելի են անվանել մեղադրանքները, թե Պեկինը թաքցնում է տեղեկություններ կորոնավիրուսի բռնկման մասին: Ժնևում ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չեն Սյույը հայտարարել է.

«Մենք ուշադրություն ենք դարձրել որոշակի աղմուկի, ինչ-որ անհեթեթ և ծիծաղելի հայտարարությունների վրա: Որոշ ալիքներ Չինաստանին մեղադրում էին տեղեկատվությունը թաքնվելու համար: Ոմանք նույնիսկ խոսում են Չինաստանի պատասխանատվությունը ճանաչելու մասին՝ դատական հետապնդում նախաձեռնելով»: Այդ ամենը, ընդգծել է դիվանագետը, քաղաքական դրդապատճառ ունեցող պահվածք է, որը չի նպաստի համաճարակի դեմ պայքարին:

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ