Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Անպայման չէ, որ հարաբերությունները սկսեն ու վերջանան կենացներով

Զոհրաբ Մնացականյան. Անպայման չէ, որ հարաբերությունները սկսեն ու վերջանան կենացներով
06.05.2020 | 21:44

Ինչու՞ ՌԴ ԱԳ նախարարն արեց նման հայտարարություն, ինչո՞ւ հիմա արվեց, չի՞ պարունակում կոնկրետ մեսիջներ՝ ԱԺ-ում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հարցրեց ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով Լավրովի հայտարարությանը: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց հայ-ռուսական հարաբերությունները և նշեց, որ դրանք եղել և մնում են Հայաստանի կարևոր ուղղություններից մեկը:

«Այդ ոգու մեջ մենք շարունակում ենք աշխատել ՌԴ գործընկերների հետ, բայց եթե մենք չունենք հարցեր, ուրեմն ավելի խորքային հարց կա: Բնականաբար, ունենք տարբեր հարցեր մեր կողմից, ՌԴ-ի կողմից, ինչպես մնացած բոլոր գործընկերներից, բայց դրանից դարձնել դրամա…»,-ասաց նա և նշեց, որ հարաբերություններն անպայման չէ, որ սկսեն և վերջանան կենացներով, յուրաքանչյուրն ունի իր հարցերը: «Աշխատում ենք, որպես երկու հավասարազոր գործընկեր, բարեկամ դաշանակից պետություններ»,-ասաց նա:
Արկադի Խաչատրյանը նշեց, որ որևէ մեկը կասկածի տակ չի առնում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, բայց հարցն այն է, որ ում էր ուղղված այդ հայտարարության հաղորդագրությունները և Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Կարծեմ հարցը գալիս էր ադրբեջանական աղբյուրից և պատասխանը ուղղված էր ադրբեջանական աղբյուրին»:

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ