Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էրիկ Գրիգորյանն անգործ չի մնա

Էրիկ Գրիգորյանն անգործ չի մնա
06.05.2020 | 21:47

«Հրապարակը» գրել է.

«Երեկ, հուրախություն բնապահպանների և հատկապես Ամուլսարի հանքի դեմ պայքարողների, անսպասելիորեն աշխատանքից ազատվեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նա մեր թղթակցի զանգին՝ հրամանագիրը հրապարակվելուց մեկ ժամ առաջ, պատասխանել էր․ «Եկեք չմեկնաբանեմ, էլի, ինձ մի զանգեք», իսկ ազատվելուց ժամեր առաջ Ֆեյսբուքում գրառում էր արել․ «Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է, անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից»։
Մեզ ասացին նաև, որ Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, անգործ չի մնա՝ նա միջազգային կազմակերպություններից մեկից բավականին բարձր աշխատավարձով փորձագետ աշխատելու առաջարկ է ստացել»:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ