Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը մայիսի 6-ին հատկացրել է 520 լրակազմ պաշտպանիչ հագուստ:
ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը ԱԻ նախարարի անունից շնորհակալություն է հայտնել աջակցության համար:
«Հրապարակը» գրել է. «Երեկ, հուրախություն բնապահպանների և հատկապես Ամուլսարի հանքի դեմ պայքարողների, անսպասելիորեն աշխատանքից ազատվեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նա մեր թղթակցի զանգին՝ հրամանագիրը հրապարակվելուց մեկ ժամ առաջ, պատասխանել էր․ «Եկեք չմեկնաբանեմ, էլի, ինձ մի զանգեք», իսկ ազատվելուց ժամեր առաջ Ֆեյսբուքում գրառում էր արել․ «Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է, անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից»։
Մեզ ասացին նաև, որ Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, անգործ չի մնա՝ նա միջազգային կազմակերպություններից մեկից բավականին բարձր աշխատավարձով փորձագետ աշխատելու առաջարկ է ստացել»: