Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսից բուժվել է 1,3 միլիոն մարդ

Կորոնավիրուսից բուժվել է 1,3 միլիոն մարդ
07.05.2020 | 14:33

Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 3 820 000-ը, հիվանդությունից բուժվել է 1 300 000-ը, մահացել՝ 265 000-ը: Մահվան դեպքերի ամենամեծ թիվը շարունակում է գրանցվել ԱՄՆ-ում՝ երեկ՝ գրեթե 2000 մարդ, մահացածների ընդհանուր թիվը՝ 75 000:


Մեծ Բրիտանիայում համաճարակի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 30 000-ը, Բրազիլիայում մահացությունը կտրուկ աճում է:
Գերմանիան վերադառնում է բնականոն կյանքի, կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ անցել են համաճարակի առաջին փուլը: Ընկերների հետ հանդիպումները թույլատրվում են, խանութները բացվում են, Բունդեսլիգայի խաղերը վերսկսվում են՝ առանց հանդիսատեսի, դիմակները մնում են պարտադիր առնվազն մինչև հունիսի 5-ը:


Մայիսի 15-ից Բալթյան երկրները բացում են ներքին սահմանները, Եվրոպայում շատ քաղաքական գործիչներ ակնկալում են, որ ամռանը Եվրամիության ներսում ուղևորություններն ավտոմեքենաներով կվերսկսվեն: Եվրոպան տուժում է Արևելյան Եվրոպայի սեզոնային աշխատողների պակասից, թեև գործազրկությունն աճում է: Ռուսաստանում 4օր անընդմեջ կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերի թիվը գերազանցում է 10 000-ը: 166 000 վարակված կա, մահացել է 1,5 հազար մարդ:
Ըստ «Լևադա» կենտրոնի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշն ապրիլին պատմական ամենացածր մակարդակն է գրանցել:

Դիտվել է՝ 768

Մեկնաբանություններ