Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 102-ով՝ հասնելով 2884-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 50-ով և հասել 1185-ի, տեստավորումների թիվը 28017 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. «Պացիենտները եղել են 78 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։ Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում բուժվում է 1648 մարդ: