Իսրայելի գերագույն դատարանի կայացրած վճռով՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է գլխավորել նոր կառավարությունը: Դատարանը մերժել է ստորագրահավաքի պահանջը՝ ապօրինի ճանաչել կառավարություն ձևավորելու մասին Նեթանյահուի և ընդդիմադիր «Կախոլ Լավան» կուսակցության առաջնորդ Բենի Գանցի համաձայնությունը, որով գործող վարչապետը կառավարությունը կղեկավարի առաջիկա մեկուկես տարին, որից հետո այդ պաշտոնը կփոխանցվի ընդդիմադիր առաջնորդին: