Ռուսաստանցի միլիարդատեր Դմիտրի Բոսովը Մոսկվայի մարզում գտնվող իր առանձնատանը ինքնասպան է եղել: Նա 52 տարեկան էր: Պատճառների մասին չի հաղորդվում: Forbes-ը 2020-ին Բոսովի ունեցվածքը գնահատել է 1,1 միլիարդ դոլար: Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում նա 86-րդն էր: Դմիտրի Բոսովին պատկանող ընկերությունները զբաղվում էին մետալուրգիական ածխի արդյունահանմամբ, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ վերջին շրջանում նա խոշոր ներդրումներ է արել նաև ԱՄՆ-ի մարիխուանայի շուկայում: