Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բելառուսի ԱԳՆ-ն ՌԴ Առաջին ալիքին զրկել է հավատարմագրումից

Բելառուսի ԱԳՆ-ն ՌԴ Առաջին ալիքին զրկել է հավատարմագրումից
07.05.2020 | 14:40

Բելառուսի ԱԳՆ-ն ՌԴ Առաջին ալիքին զրկել է հավատարմագրումից: Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն՝ որոշումը կայացվել է դաշնային հեռուստաընկերության կողմից կորոնավիրուսի հարցում Բելառուսի գործողությունները քննադատող ռեպորտաժից հետո: Հեռուստաընկերությունը հայտնել է, որ իրենց թղթակիցն արդեն Բելառուսից արտաքսվել է: Բելառուսական իշխանությունների այդ գործողությունները բացարձակ անհեթեթ են,- հայտարարել է Առաջին ալիքի ղեկավարությունը: Համաճարակի դեմ պայքարի հարցում Մինսկի քաղաքականության մասին ռուսաստանյան հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժներն ավելի վաղ քննադատել է նաև Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը: Բելառուսն այն եզակի երկրներից է, որը կտրականապես հրաժարվել է կարանտինային միջոցառումներից` չչեղարկելով որևէ զանգվածային միջոցառում: Երկրում բաց են ռեստորանները, թանգարանները, կինոթատրոնները, դպրոցները, համալսարանները, չեն փակվել նաև սահմանները: 10 միլիոն բնակչություն ունեցող երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20 000, մահացել է 112 մարդ:

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ