Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագիրը, որը վերաբերում է ՏՏ ոլորտին։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։
Աջակցությունը դրամաշնորհի տեսքով է։
Միջոցառման շահառու են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝
1) համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,
2) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ,
3) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից: