Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հաջորդ տարի կներկայացվի Սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Հաջորդ տարի կներկայացվի Սահմանադրական փոփոխությունների նախագիծը
07.05.2020 | 14:47

Սահմանադրական փոփոխությունների փաթեթի շուրջ աշխատանքային խումբը այս պահին հայեցակարգի մշակման փուլում է, խորհրդարանում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Աշխատանքներն ընթացիկ փուլում են։ Հիմա աշխատում ենք հայեցակարգի մշակման վրա, որը նախնական տեսքով պիտի պատրաստ լինի մինչև սեպտեմբեր, դրանից հետո քննարկումներ կսկսվեն և հաջորդ տարի կներկայացվի սահմանադրական փոփոխությունների նախագիծը», - ասաց նախարարը։ Բադասյանն ընդգծեց, որ այս պահին աշխատանքային խումբը նիստեր է իրականացնում տեսակապի միջոցով։

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ