Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թուրքիայից Մեծ Բրիտանիա ուղարկված 400 000 բժշկական հանդերձը կվերադարձվի

Թուրքիայից Մեծ Բրիտանիա ուղարկված 400 000 բժշկական հանդերձը կվերադարձվի
07.05.2020 | 14:49

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով անձնական պաշտպանության իրերի անբավարարության պատճառով նախարարներն անցյալ ամիս հայտարարել էին Թուրքիայից բեռնատար ինքնաթիռներով եկող իրերի մասին, որոնք պետք է նախատեսված լինեին Առողջապահության ազգային ծառայության համար՝ գրում է The Guardian-ը: Բեռի ժամանումից հետո պարզվել է, որ 400 000 բժշկական հանդերձները չեն համապատասխանում բրիտանական չափանիշներին:


Առողջապահության ու սոցիալական ապահովության վարչությունը մայիսի 6-ի երեկոյան տեղեկացրել է, որ այդ իրերը պահպանվում են Հիթրոու օդանավակայանին մոտ գտնվող վայրում և պետք է հետ ուղարկվեն: Բրիտանական կողմը ցանկանում է փոխհատուցում ստանալ Թուրքիայից իր գնած և չափանիշներին չհամապատասխանող ապրանքի դիմաց: Թուրքիայից եկող օգնության մասին հայտարարվել էր ապրիլի 18-ին, երբ իշխանությունները նախազգուշացում էին ստացել, որ անհրաժեշտ պաշտպանական միջոցների բացակայության պատճառով Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցները հնարավոր է հրաժարվեն աշխատել:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ